Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան նպատակ ունի փոխադարձ հարգանքի հիման վրա ամրապնդել Փարիզի հետ կապերը։
Երկուշաբթի Չավուշօղլուն հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ։
«Լե Դրիանի հետ մենք քննարկել ենք երկկողմ կապերը, տարածաշրջանային և միջազգային գործընթացները։ Մենք նպատակ ունենք ամրապնդել կապերը Ֆրանսիայի հետ», – Twitter-ում գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 6-7-ը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում։ Այցն իրականացվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հրավերով։