Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի Արտաքին գործերի նախարարների տեղեկալներ Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը և Արտակ Ապիտոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հիշեցնենք, որ հրաժարական է տվել նաև Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն։
Այնուհետև, լուրեր տարածվեցին, թե Այվազյանի տեղակալները ևս հրաժարական են տվել։ Այս տեղեկությունները, սակայն, հերքվեցին, բայց երեկ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաստատել էր լուրերը, որ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ: