Հեղափոխություն կանենք այնքան, մինչև էլիտաները խոնարհվեն ժողովրդի առաջ։ Այս մասին Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ փաշինյանը։
Նա ասաց, որ թույլ չի տալու, որ կեղծ էլիտան վերարտադրվի։ Խոսելով բուհական շենքերի նախատեսված վաճառքի մասին, Նիկոլ փաշինյանն ասաց, որ էլիտայի համար այդ շենքները մեհյաններ են, որտեղ քրմական համակարգով էլիտան իրեն վերականգնում է։
Այո, եթե պետք լինի կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, այնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած մինչև քաղաքական ծնկի գան ժողովրդի առաջ,նշել է Փաշինյանը։