Չի կարելի այս աստիճան լարել ներքաղաքական վիճակը։ Այս մասին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա ասաց, որ երրորդ անգամ երկիր ներկայացնելու պատասխանատվությունը ևս պետք է կատարի պատվով, ինչպես առաջին երկու անգամը։ Սակայն այս անգամ նման պարտավորություն ստանձնելը չափազանց բարդ է՝ ստեղծված ճնաժամային իրավիճակում։
«Մենք գալիս ենք հանգստություն բերելու։ Մենք լաչառ չենք, մենք գոռգոռալ չենք սիրում, սակայն պատրաստ ենք 24 ժամ աշխատելու։ Մի վատ բնավորություն ունենք՝ ուրիշներին էլ ենք աշխատեցնում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր չենք ուզում աշխատելով երկիրն առաջ տանել, իրենց օգտին չեն քվեարկի։
Մանրամասները՝ տեսանյութում․