Հարցվածների 27, 2 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատում ՀՀ ոստիկանության աշխատանքը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International Association»-ի տնօրեն Արման Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները։
Հարցվածների 23, 4 տոկոսն էլ ավելի շուտ բացասական է գնահատել ոստիկանության աշխատանքը։ Արման Նավասարդյանի փոխանցմամբ՝ 52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։
«24, 3 տոկոսը դրական է գնահատել ոստիկանության աշխատանքը, իսկ 19 տոկոսն էլ լիովին դրական գնահատական է տվել։ 6, 1 տոկոսն էլ դժվարացել է գնահատել ոստիկանության աշխատանքը»,- հարցման արդյունքներն է ներկայացրել Նավասարդյանը։
Հարցման մասնակիցները գնահատել են նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
«Հարցվածների 61,7 % – ը ներքաղաքական իրավիճակը շատ լարված է գնահատել, 6,6 % -՝ բավականին լարված, իսկ 7.3 % -ն էլ՝ ոչ լարված։ 3,5 % -ի կարծիքով ներքաղաքական իրավիճակը լարված չէ»,- տեղեկացրեց Նավասարդյանը։
Հավելենք, որ հեռախոսային հարցմանը մասնակցել է 1103 քաղաքացի՝ հանրապետության բոլոր մարզերից: