«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց «GALLUP International Association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Վերջինիս հաղորդմամբ՝ իրենց հարցումները փաստում են, որ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 24,1 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 23,8 տոկոսը։
Ըստ Արման Նավասարդյանի՝ մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։
««Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կգրանցվի 7,4 % քվե, «Բարգավաճ Հայաստան» 3, 7 %, «Լուսավոր Հայաստան»- 3,1 %։ Եթե ընտրություններն այս կիրակի լինեին՝ «Շիրինյան-Բաբաջանյան դաշինք»-ը կստանար քվեների 2,5 %-ը,
«Հանրապետություն կուսակցություն»-2.3 %, իսկ «Հայ Ազգային բևեռ» -ը՝ 0.8 %»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հեռախոսային հարցմանը մասնակցել է 1103 քաղաքացի՝ հանրապետության բոլոր մարզերից:
Մանրամասները՝ տեսանյութում․