Փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պետական ապարատի համակարգում հաստիքային միավորների կրճատման մասին:
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ 228 թիվը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում հաստիքային միավորների առավելագույն քանակը սահմանելու մասին» թիվ 706 որոշման N 1 հավելվածի 7 – րդ կետում 215 թվով», – ասված է որոշման մեջ:
Այսպիսով, Հայաստանի պետական իշխանության մարմիններում հաստիքային միավորների քանակը կկրճատվի 13 միավորով։