«Հայաստան դաշինքն իշխանության է գալիս՝ երկրի առջև ծառացած երեք գլխավոր մարտահրավերները՝ անվտանգային, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար»,- Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի նախընտրական ցուցակը ղեկավարող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստանում կա միաժամանակ երեք ճգնաժամ՝ անվտանգային, քանի որ երկիրն անվտանգ չէ, սահմանները պաշտպանված չեն, երկրորդը՝ տնտեսական ճգնաժամն է, քանի որ աճում է գործազրկությունն, աղքատությունն ու արտագաղթը, և երրորդն էլ ներքաղաքական ճգնաժամն է՝ ատելության մթնոլորտը: Ու այս բոլորը ներկայիս վարչախմբի աշխատանքի արդյունքն է: Ու այդ ճգնաժամերից յուրաքանչյուրը բավարար է իշխանափոխության համար», – ասաց Քոչարյանը: