Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում լայնածավալ միջպետական համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն ՝ վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կմեկնենք Ադրբեջան, նախ ՝ Ֆիզուլի քաղաք։ Դրանից հետո իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ կգնանք Շուշի, որտեղ համաձայնագիր կստորագրենք մեր երկրների միջև։ Դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև լայնածավալ համաձայնագիր կլինի»,- քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է Էրդողանը։
Էրդողանի այցը նախատեսված է հունիսի 14-16-ը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք։ Նրա այցը նախատեսված էր հունիսի 15-ին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո:
Հունիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո ռևանշի ձգտելու մեջ: