«Հայաստան» դաշինքի՝ Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հերթական կանգառը Բերդ քաղաքն էր: Մշակույթի տանը«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «Սորոսի գրասենյակի», նման այլ կազմակերպությունների, նման գրասենյակներից ֆինանսավորվող ԶԼՄ-ների գործունեությանը:
«Մենք պարզապես օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առաջ: Երկու մոդել կա, որիս մեկն արգելքն է: Իսկ ըստ մյուս մոդելի՝ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են: Եթե որպես օտարերկյա գործակալ պատրաստ են հանդես գալ այդ աֆիշայով, ուրեմն վերահսկողության տակ կհայտնվեն»,-նշել է Ռ. Քոչարյանը՝ շեշտելով, որ սա նոր մոդել չէ և կիրառվում է նաև տարբեր երկրներում:
Մանրամասները՝ տեսանյութում.