ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանելով «ավտոկրատ»:
«Երաշխիք չկա, որ ես կարող եմ փոխել մարդու վարքագիծը կամ երկրի վարքագիծը։ Ավտոկրատները հսկայական իշխանություն ունեն, նրանց պետք չէ հասարակության առաջ պատասխան տալ, շատ հավանական է, որ եթե ես (Պուտինին) համապատասխան կերպով պատասխանեմ, ինչն էլ ես անելու եմ, դա նրան չհամոզի, և նա կշարունակի նույն ոգով», – ասել է Բայդենը մամուլի ասուլիսում: