ՔՊ քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որոշ ծրագրեր։ Նա ասաց, որ նախատեսվում է միջին թոշակը 43 500-ից դարձնել 61 000 դրամ։ Նվազագույն կենսաթոշակը 26 500-ից դարձնել 37 000 դրամ, նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից դարձնել առնվազն 85 000 դրամ։
Մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ դարձնել առնվազն 15%, հիմնել 3 արդյունաբերական գոտի՝ ապահովելով ենթակառուցվածքների և միջավայրերի գերազանցություն։
«2022 թվականի հունվարից յուրաքանչյուր երրորդ երեխայի համար պետությունը կվճարի ամսական 50 000 տուրք։ Եթե նույն ընտանիքում ծնվեց նաև չորրորդ երեխան, ապա պետությունը նրան նույնպես կվճարի 50 000 դրամ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա կկրկնվի նաև 5,6,7-րդ երեխաների դեպքում։