Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո: Այդ մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահին և նրա կնոջը օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:
Այցի շրջանակներում Թուրքիայի ղեկավարը կայցելի հայկական պատմական Շուշի քաղաք և ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Շուշիում միջպետական համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: