ՀՀ ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
Նշենք, որ այսօր մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը, սակայն գրանցվել էր 12 պատգամավոր։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ ինչպես օրենքն է պահանջում, պետք է 4 ժամ սպասել պատգամավորների գրանցվելուն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում են 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։