Բաքուն և Անկարան Շուշիում հռչակագիր են ստորագրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Հռչակագիրը նախատեսում է պաշտպանական արդյունաբերության և փոխադարձ ռազմական օգնության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության ամրապնդում։
Ըստ պարբերականի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ «վեցյակի պլատֆորմը» Հարավային Կովկասում կարող է հանգեցնել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը և ավելացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հավատարիմ է այս կարծիքին:
Թուրքիայի նախագահը ասել է նաև, որ Անկարան Ադրբեջանում կբացի Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։