Ոչ մի քաղաքական ուժ քարոզարշավի ընթացքում ցույց չի տվել արտաքին քաղաքական աջակցության այնպիսի ծավալ, ինչպես «Պատիվ ունեմ» դաշինքը. քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալիս ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի այցը Մոսկվա, որտեղ տեղի էր ունեցել պաշտոնական հանդիպում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի, նրա տեղակալի հետ, բացի այդ եվրոպական քաղաքական ընտանիքի ամենախոշոր անդամներն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցություն ու Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, իրենց աջակցությունն են հայտնել ՀՀԿ-ին»:
Քարոզարշավի վերջում «Պատիվ ունեմ»-ը հանրահավաք կանի՞, թե՞ ոչ՝ դեռ պարզ չէ, պարզ է միայն, որ թույլ չեն տա հետընտրական բախումներ: Իրենք ենթադրում են նման սցենար, քաղաքացիներն էլ հորդորում՝ պատրաստ լինել տեր կանգնել իրենց ձայնին: