ԼՀԿ-ի քարոզարշավը միակ դրական քարոզարշավն է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին։
«Մեր քարոզարշավի ընթացքում չկա պառակտում, չկա հայհոյանք։ Մենք խոսում ենք համերաշխության մասին և սա քաղաքացիներին դուր է գալիս, որովհետև բոլորը հոգնել են լսել հայհոյանքներ։ Մեր ժողովուրդը դրան արժանի չէ։ Մեն ք կարող են բացել նոր էջ, միասնականության էջ։ Ես կարծում եմ, որ ԼՀԿ-ին կհաջողվի այս հարցը բերել օրակարգը»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ հունիսի 20-ին ժողովուրդը ցույց կտա, որ հոգնել է ատելությունից, հաշվեհարդարից և վրեժխնդրությունից։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճի ցուցադրությանը՝ Գորգիսյանը նշեց, որ մուրճով չես կարող կառուցել, այլ՝ քանդել։
Նրա խոսքով՝ եթե քաղաքացիներն իրենց լիազորեն, լինելու են այն ուժը, որը թույլ չի տա ո՛չ Փաշինյանին, ո՛չ Քոչարյանին դառնան վարչապետ։ ԼՀԿ-ի թեկնածուի պնդմամբ՝ հնարավոր է ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն։
Նա նաև ընդգծեց, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ չեն գնալու համերաշխության։
Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու դեպքում վարչապետը լինելու է չեզոք մարդ՝ բոլոր կուսակցություններից ներգրավելով պրոֆեսիոնալ կադրերի։ Դա է նշանակում համախմբում։ Իսկ եթե կրկին ասում ենք՝ սև թե սպիտակ, նախկին, ես թե նոր, այս ամենը մեզ տանում է կործանման։ ԼՀԿ-ն մերժում է այս ամենը»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․