Հայաստանի կողմից Ղրիմի ճանաչման հարցն ապագայում կարող է ընդգրկվել Հայաստանի նոր իշխանությունների օրակարգում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքից ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ես արդեն ասել եմ, որ ժողովուրդների ինքնորոշումը գլխավոր սկզբունքներից մեկն է, որը պետք է օգտագործել միջազգային իրավունքում։ Ես զուգահեռներ եմ անցկացրել Ղարաբաղի և Ղրիմի միջև։ Այո, Ղրիմի ժողովուրդն ինքնորոշվել է, Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ միավորվելուն»,-ասել է Վանեցյանը ՝ հավելելով, որ պետք է հարգել Ղրիմի ժողովրդի ընտրությունը։
«Հեռանկարում, կարծում եմ, այդ հարցը մեր օրակարգում կլինի»,-եզրափակել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանը հունիսի 9-ին Սոլովյով live-ի հերթական թողարկմանը Ղրիմը ռուսական էր անվանել։
«Ղրիմի ժողովրդի ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլորի կողմից։ Եվ ես վստահ եմ, որ այո, Ղրիմը ռուսական է», – ասել էր նա։