Ռազմագերիների և այլ կալանավորվածների թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում`Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման համատեքստում:
Այս մասին հունիսի 17-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15 հայ գերիների տեղափոխումը Հայաստան: Մենք կողմ ենք փոխանակման վերջնական ավարտին՝ համաձայն «բոլորը բոլորի համար» բանաձևի, առանց որևէ նախապայմանի:
Միևնույն ժամանակ, կարևոր է լուծել այլ մարդասիրական խնդիրներ, մասնավորապես` ականազերծման հետ կապված և ականադաշտերի քարտեզների տրամադրման հետ կապված»,- ասաց Զախարովան: