«Հայաստան» դաշինքը 3.5 տոկոսով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց «GALLUP International Association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Ի տարբերություն նախորդ հարցումների՝ բոլոր կուսակցությունները աճ են գրանցել։ Վերջինիս հաղորդմամբ՝ իրենց հարցումները փաստում են, որ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 28.7 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25.2 տոկոսը։ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կգրանցվի 10.8 % քվե, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 5.4 %, «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ 5,2 %։
Եթե ընտրություններն այս կիրակի լինեին՝ «Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը» կստանար քվեների 2,8%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2,6 %, իսկ ՀԱԿ-ը՝ 0.8 %»,- ասաց նա։
Ըստ հարցման՝ ՔՊ-ն բարձր ցուցանիշներ ունի գյուղական համայնքներում՝ 32.9 տոկոս, և ամենացածր ցուցանիշը Երևանում՝ 16, 4 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքի դեպքում պատկերը հակառակն է՝ 18,2 տոկոս գյուղական համայնքներում, իսկ ամենաբարձր ցուցանիշը՝ 35,2 տոկոս, այն գրանցել է Երևան քաղաքում։
Հիշեցնենք, որ հեռախոսային հարցմանը մասնակցել է 1105 քաղաքացի՝ հանրապետության բոլոր մարզերից: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում։
Մանրամասն՝ տեսանյութում։