«Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման»: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանը Շենգավիթ վարչական շրջանի ընտրական տեղամաս էր ժամանել կնոջ և 4 երեխաների ուղեկցությամբ։
Հունիսի 20-ին Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: