Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով՝ աշխարհաքաղաքական կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նպատակով: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում։ Այս մասին հայտնում է «Новости Грузия»-ն։
Որպես տարածաշրջանային համագործակցության առավել հաջողված օրինակ, Զալկալիանին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կողմից իրականացվող մի շարք նախագծեր է նշել։
Ադրբեջանին և Թուրքիային անվանել է Վրաստանի ռազմավարական գործընկերներ, ընդգծել նաև, որ Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապեր ունեն։
«Մենք պատրաստ ենք Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով աշխատել տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից», – հայտարարել է Զալկալիանին։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցության ուժեղացումը Վրաստանի համար անվերապահ գերակայություն է։