Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են ընթանում, խախտումներ չեն արձանագրվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում։ Այս մասին կիրակի «РИА Новости»-ին հայտնել է ռուս սենատոր Վադիմ Դենգինը, որը հետևում է քվեարկության ընթացքին։
«Ես հետևում եմ ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկությանը մասնակցելու տեսանկյունից։ Ընտրատեղամասերում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, քաղաքացիներին հասանելի է թեկնածուների մասին տեղեկատվությունը»,-ասել է Դենգինը:
Ռուս սենատորների պատվիրակությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը: Պատվիրակությունը գլխավորում է վերին պալատի գիտության, կրթության և մշակույթի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Սմիրնովը: Պատվիրակության կազմում են շինարարության հարցերի հանձնաժողովի անդամ Օլեգ Ցեպկինը, միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Վադիմ Դենգինը և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Կոլբինը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: Ժամը 08:00-ին բացվել է 2008 ընտրատեղամաս, 479 Երևանում, 1529-ը՝ մարզերում: