Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթանում է հանգիստ մթնոլորտում։ Այս մասին TACC-ի թղթակցին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Կամո Սահակյանը։
«Ընդհանուր առմամբ, քվեարկությունն ընթանում է հանգիստ, չկան խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության ընթացքի վրա»,-տեղեկացրել է Սահակյանը:
Նա նշել է, որ ժամը 15:00-ի դրությամբ Քննչական կոմիտեն 15 ընտրախախտման վերաբերյալ հաղորդում է ստացել։ Այդ հաղորդումները քրեական հանցագործության հատկանիշներ են պարունակում։ Մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ։
Մնացած 14 դեպքերով քննչական մարմինների կողմից նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: Ժամը 08:00-ին բացվել են 2008 ընտրատեղամասեր, 479 Երևանում, 1529-ը՝ մարզերում: