Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Այս մասին ասվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների վերջնական եզրակացության մեջ:
Նշվում է, որ չնայած համաճարակային իրավիճակին ընտրողների մասնակցությունն ընտրատեղամասերում իրականացվում էր առանց սահմանափակող միջոցների, ինչը պայմաններ էր ստեղծում քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման համար, և ընտրողները լիովին հնարավորություն ունեին արտահայտելու իրենց վերաբերմունքը պատգամավորի թեկնածուների նկատմամբ ընտրված կուսակցական ցուցակներից:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին քվեարկություն տեղի ունեցավ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն և 4 դաշինք: