ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե առաջինը, ինչպես խոսել ենք, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն էր, 2021թ․-ին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, բայց այս անգամ «պողպատե հեղափոխություն»։ Եվ ինչ պայմանավորվել ենք, բոլորը հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն։ Բոլոր պայմանավորվածություներրը այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն բոլոր քաղաքներում և բոլոր մարզերում, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, գերատեսչություններում, ՏԻՄ-երում»,-նշեց Փաշինյանը։