Հայաստանի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը և պատասխանեց վերջին յոթ ամիսների ընթացքում հնչած բոլոր մեղադրանքներին: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները, հատկապես, որ ըստ ստեղծված իրավիճակի, կասկած չկա, որ ընտրություններն անցել են ամենաբարձր մակարդակով:
Նա հրաժարվեց պատասխանել վրացական հեռուստաընկերության թղթակցի այն հարցին, թե Հայաստանի իշխանությունները ինչպես են վերաբերվում «Վեցի պլատֆորմ» ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը՝ հորդորելով մի փոքր սպասել: Այսօր, ըստ փոխխոսնակի, երկրի իշխանություններին ավելի շատ հուզում են երկրում անվտանգությանն ու ներքաղաքական կայունությանը վերաբերող հարցերը:
Կիրակի օրը Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանց մասնակցում էր 25 կուսակցություն և դաշինք: ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցության ակտիվությունը կազմել է 49,4%: