Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում:
«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինի շարունակել տնտեսական և քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ներառյալ միջխորհրդարանական փոխգործակցությունը»,- ասաց Մատվիենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի ընտրված խորհրդարանի հետ:
«Ինչ վերաբերում է վերջին ընտրություններին, ապա պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց ըստ առաջին տեղեկությունների հայտնի է, որ այն քաղաքական ուժերը, որոնց հետ վերջին տարիներին աշխատել է Ռուսաստանի Դաշնությունը, որոնց հետ աշխատանքային շփում և աշխատանքային փոխգործակցություն է եղել՝ շահել են»,- ասաց Մատվիենկոն:
« Այսօր դեռ վաղ է խոսել խորհրդարանական փոխգործակցության մասին, երբ վերջապես կազմավորվի խորհրդարանը, մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ զարգացնել խորհրդարանական փոխգործակցությունը», – ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարան անցավ «ՔՊ» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։