Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է ընդլայնել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցիչների մասնակցությունն իր միջոցառումներին: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մենք մտադիր ենք շարունակել բարձր մակարդակի հանդիպումները։ Պետք է ընդլայնել փոխադարձ մասնակցությունը միջոցառումներին։ Մենք պատրաստ ենք ընդլայնել ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությունը մեր միջոցառումներին»,-ասել է Զասը։
Նա հայտնել է, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն քաղաքական երկխոսություն են վարում ամենահրատապ հարցերի շուրջ և կոնկրետ միջոցառումներ են անցկացնում ահաբեկչության, ինչպես նաև թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ: