«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պողպատե մանդատ ստանալուց հետո: Ինչպես հայտնի է, հաղթական հանրահավաքի ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուժային կառույցների ներկայացուցիչներին հրահանգված է եղել սառնասրտորեն գործել՝ էական չէ, թե ում հանդեպ է իրականացվելու պողպատյա հեղափոխությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությանը 3 տարի պառակտած եւ ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո որոշել է հանրային համերաշխություն հաստատել քաղաքական դաշտում։ Եվ դա անել ոչ թե իր հետ անհաշտ արմատական ընդդիմության, իրեն մերժող ՀՀ քաղաքացիների հետ, այն անձանց հետ, ում վիրավորել է ու վարկաբեկել, այլ «իր տակ պառկած», իրեն հլու-հնազանդ ուժերի, որոնց հետ առանց այդ էլ համերաշխ էր։ Երեկ նա՝ ընտրությունների թանաքը դեռ չչորացած, ընդունել է մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ԱԺ չեն անցել․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքի անդամներ Լեւոն Շիրինյանին եւ Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին։ Նրանց, հավանաբար պաշտոններ կառաջարկի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պողպատե մանդատ ստանալուց հետո: Ինչպես հայտնի է, հաղթական հանրահավաքի ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»: Եվ, ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուժային կառույցների ներկայացուցիչներին հրահանգված է եղել սառնասրտորեն գործել՝ էական չէ, թե ում հանդեպ է իրականացվելու պողպատյա հեղափոխությունը»։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թուրքիան առաջ քաշեց տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության ձեւաչափը: Դրան միանգամից հակադրվեց Վրաստանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի հետ չի պատրաստվում համագործակցել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրների հետ կապված: Մի քանի օր առաջ էլ Վրաստանը հայտարարեց անդրկովկասյան երեք երկրների համագործակցության ձեւաչափով առաջ գնալու պատրաստակամության մասին: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումում, հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձեւաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարեւոր նախագծեր իրականացնելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը, որը մեր տեղեկություններով, երեկ հաստատվել է։ Ավելին՝ այժմ վարչական շրջանի նոր ղեկավարի փնտրտուքներ են ընթանում։ Մենք տեղեկացանք որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ դիմել է կուսակցություն թեկնածու ներկայացնելու համար։ Այս պահին հավանական թեկնածուներ կան, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացել»։