«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Գագիկ Ծառուկյանը։
«Գրասենյակները լիարժեք բաց են լինելու, աշխատելու ենք ժողովրդի հետ, ժողովրդի կողքին, կարևորը մանդատները չեն։ Կյանքը սրանով չի ավարտվել»,-նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով իրենց ձայնը ԲՀԿ-ին վստահած քաղաքացիներին։
Նա հայտնել, որ շարունակելու են վեր հանել երկրի առաջ ծառացած խնդիրները։
«Այս խորհրդարանական ընտրությունների հիմքում ատելության, վախի մթնոլորտն է եղել, որի մեջ մենք չկանք»,-նշել է Ծառուկյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը ընտրություններին մասնակցել է կոնկրետ ծրագրային դրույթներով։