ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է ֆեյք- նյուզերով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին։
«Ադրբեջանը մի ամբողջ սերունդ մեծացրեց հայի հանդեպ ատելությամբ ու արմենոֆոբիան այդ երկրում շարունակում է լինել պետական քաղաքականություն։
Երբ Ալիեւը հայտարարում է, որ հայերին շների պես պիտի քշել Արցախից՝ դա չի կարող խոսքի ազատություն լինել։
Դա ֆաշիզմ է։ Սովորական ֆաշիզմ»,- Facebook-ի էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։