Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են հարցազրույցի թարգմանությունը՝մասնակի կրճատումներով։
Հայաստանի նախագահը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է նաև աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ:
«Հայաստանը եղել է Ռուսական կայսրության, այնուհետև Խորհրդային Միության մաս: Հետո մենք դարձանք նախագահական հանրապետություն: Կա նախագահի ինստիտուտի մշակույթը: Բացի այդ, մենք քրիստոնյաներ ենք, մենք միշտ ուզում ենք ունենալ փրկիչ: Սա դրսևորվում է նաև քաղաքական գործիչների նկատմամբ մեր վերաբերմունքում: Մենք ասում ենք. «Եկեք և փրկեք մեզ, տվեք լավագույն խոստումները, մենք կհավատանք ձեզ՝ անգամ գիտակցելով, որ դրանք չեք իրականացնելու»: Կուլտուրայի տեսանկյունից երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը, քան խորհրդարանականը»,-նշել է նախագահը։