Բարեհաջող ավարտեցինք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տեղական ու միջազգային դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ դրանք անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։
«2021 թվականի ընտրությունների արդյունքները կանխատեսելի չէին և բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության ամենաանկանխատեսելի ընտրություններն էինք անցկացնում»,- ասաց Փաշինյանը։
«Ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ գրանցվել են ընտրակաշառքի դեպքեր, որոնք համապատասխան ընթացք կստանան։