Մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ դեռ որոշում չենք կայացրել։ Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ կապված «Հայաստան» դաշինքի վերջնական որոշման հետ, այս մասին նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Բազմաթիվ խախտումներ են եղել։ Իմ խորին համոզմամբ՝ իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել»,-ասաց նա։
Մեր թղթակցի դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ քոչարյանական թևը հրաժարվելու է մանդատներից, իսկ «Վերածնվող Հայաստան»-ը՝ ոչ, նա պատասխանեց․ «Դրանք ցածր մակարդակի խոսակցություններ են։ Մենք մի ուժ ենք։ Ցանկացած որոշում միասին ենք ընդունում։ Մեր ցանկացած որոշում միասնական է լինելու»։
Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպող ուժերի քայլը «քաղաքական անբարոյականություն» է որակել։
Մանրամասները՝ տեսանյութում․