Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նոր որոշում է ստորագրել, որով Սեդրակ Բարսեղյանը հունիսի 25-ից նշանակվել է փոխվարչապետի խորհրդական։
Մհեր Գրիգորյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ նորանշանակ խորհրդականը Սիրաքյուսի համալսարանի հանրային կառավարման և քաղաքացիության Մաքսուելլի դպրոցի հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին մասնակցելու նպատակով՝ հունիսի 28-ից մինչև 2022 թվականի հունիսի 27-ը ներառյալ առանց աշխատավարձի պահպանման կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):