Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ և ակտիվացնել ջանքերը հետպատերազմական շրջանում տարածաշրջանի զարգացման գործում ներգրավվելու համար, նշել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարների Ադրբեջան այցի նպատակը «տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը աջակցելու որոշիչ ազդանշան ուղարկելն է, ինչպես նաև մտածել, թե ինչպես նպաստել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի առջև ծառացած բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը»: