ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Անն Լինդեն Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,-նշել է նա՝ կարևորելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունն ընտրությունների ժամանակ:
«Ակնկալում եմ շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: Հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներում: Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին»,- նշել է Անն Լինդեն: