ԱԺ արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը նախագծի հեղինակներին հարց ուղղեց՝ արդյոք առաջարկվող փոփոխությունները միտված են ավելի ընդլայնելու ձերբակալությունները։
Ըստ նրա՝ կա կարծիք, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հավաստիացրեց, որ նախագիծը որևէ եղանակով չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորություններն այս կամ այն հարցում։ Այն պարզապես հստակեցնում է չափանիշները, որոնց պարագայում ձերբակալությունը կարող է լինել իրավաչափ։
Մանրամասները՝ տեսանյութում։