«Հայաստան» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ։ Սակայն, որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ առանձին-առանձին։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյունքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։
«Հայաստան» դաշինքը, սակայն, չի ընդունում ընտրությունների արդյունքները։