Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ ռազմագերիների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Հիանալի լուր Բաքվից և Երևանից: Լավ է, որ ավելի շատ մարդիկ ազատ արձակվեցին: Կարևոր է նաև, որ ականապատ դաշտերի քարտեզները տրամադրվեն՝ պատահարները կանխելու համար»,- գրել է Կլաարը «Թվիթեր»-ում:
Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 ռազմագերիների: Իր հերթին, Երևանը Բաքվին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: