Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի Ղազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամամագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։
Հիշեցնենք, որ մամուլում վերջերս շրջանառվում էր, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվելու է գեներալ- մայորի կոչում։