ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին նույնպես շնորվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: