Վերջին շրջանում Խնձորեսկի վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց, որ արդեն մոտ 60 երիտասարդ գյուղից դուրս է եկել։ Այս մասին լրագրողների հետ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Ըստ նրա՝ սա պայմանավորված է նրանով, որ մեր ազատագրած պատմական հայրենիքը կորցնելուց հետո նրանք այնտեղ էլ աշխատանք չունեն։
«Բացի այդ այս մթնոլորտը, այս իրավիճակը մարդկանց թույլ չի տալիս, որ հասկանան, թե ինչ անելիք ունեն այստեղ։ Ոստիկանությունն ամեն օր գյուղերից մարդ է տանում-բերում, մարդկանց թիմերի են բաժանում»,-նշեց Գորիսի քաղաքապետը։
Նա անդրադարձել է նաև սահմանային իրավիճակին։
Մանրամասները՝ տեսանյութում։