Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում Է ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է Juno 7 նորությունների պորտալը՝ վկայակոչելով վարչապետի հայտարությանը:
Պորտալի տվյալներով՝ պետության ղեկավարը հրազենային մահացու վիրավորում Է ստացել: Երկրի անվտանգությունը վերահսկվում է տեղի ԶՈւ-ի միջոցով: Երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը հանրությանը հանդարտության կոչ է արել: