Ցավոք, վերջին շրջանում մենք շատ ենք քննարկում հարցեր՝ կապված անվտանգության հետ, քանի որ մեզ մոտ տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ. Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բոլորը գիտեն Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերը 44-օրյա պատերազմում կրակի դադարեցման հասնելու հարցում: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է: Սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անհանգստության, անկայունության օջախներ: Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով ու կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Իրավիճակը նաև շատ կայուն չէ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին: Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք: Ուզում եմ ասել, որ այստեղ ևս, ցավոք, ունենք մշտակա անհանգստության օջախ վերջին երկու ամիսներին ընթացքում:
Ցավոք, դեռևս ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, թեպետ, բարեբախտաբար, այստեղ ևս լավ նորություններ կան, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ ընդգծել այստեղ Ձեր անձնական դերակատարումը և շնորհակալություն հայտնել Ձեզ»,- նշել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում իրենք խոսել էին այս թեմայի շուրջ, ինչից հետո էլ տեղ էր ունեցել հայ ռազմագերիների վերադարձը: