Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնեց Armenia Today-ի հետ զրույցում։
«Որևէ մեկն ինձ չի հորդորել հրաժարական տալ։ Այդպիսի բան չէր էլ կարող լինել, որովհետև ինձ համայնքն է ընտրել։ Հրաժարականի պահանջ չի եղել»,- վտահեցրեց նա։
Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու է առաջադրվել։
Նրա տեղեկացմամբ՝ «Հայաստան» դաշինքը, ամենայն հավանականությամբ, մանդատները կվերցնի, ինքն էլ պատգամավորական գործունեություն կծավալի խորհրդարանում։
«15 օր առաջ եմ հրաժարական տվել՝ համայնքի շահերից ելնելով։ Թող նոր պաշտոնակատարը գա և աշխատանքի անցնի։ Իմ տեղակալները, բաժնի պետերը ևս ցանկանում են հրաժարական տալ»,- նշեց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։
Չորս քաղաքական ուժ, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ։ Այսօր տեղի է ունենում բողոքների քննությունը։