Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով դատավարությանը որպես վկա հրավիրելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Հրայր Թովմասյանի խոսքով՝ նախագահին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ է եղել, ինքը հղում է արել այլ հոդվածի:
«Շտկում եմ այդ վրիպակը և առաջարկում եմ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա, առաջնորդվում եմ 55-րդ հոդվածով»,- նշեց նա։
ՍԴ-ն դատավորների որոշմամբ` Հրայր Թովմասյանի վերոնշյալ միջնորդությանը և ևս մեկ միջնորդությանն կանդրադառնան ընդմիջումից հետո խորհրդակցության ֆորմատով:
Հիշեցնենք, որ նախարոդ դատավարությանը Թովմասյանը միջնորդել էր հրավիրել Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս պարզաբանի, թե ինչ պայմաններում է որոշել ընտրությունների օրը նշանակել հունիսի 20-ին։