Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ նիստում քննարկվել և որոշվել է նաև ապագա ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները. ԱԺ նոր նախագահը կլինի Ալեն Սիմոնյանը, իսկ փոխնագահաները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։