ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը և հրաժարվել են այցելել Շուշի: Այս մասին հայտնել է haqqin.az-ը:
Նշվում է, որ նախօրեին Ադրբեջանի կառավարության հրավերով քաղաքում գտնվող 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները:
Հրապարակման մեջ երեք երկրների դեսպանների այդ քայլն անվանվել է «դեմարշ»: Նշվում է, որ խոսքը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասին, որոնք համախմբված դիրքորոշում են արտահայտել:
Վկայակոչելով Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևին՝ հաղորդվում է, որ դիվանագիտական կորպուսի այցը կազմակերպվել է Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ: